Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Վերադառնում է ոչ միայն Սամվել Բաբայանը

Այսօր Սերժ Սարգսյանն իշխանական համակարգ է վերադարձրել այնտեղից 2015 թվականին հեռացած Արմեն Գևորգյանին՝ նրան նշանակելով Արթուր Բաղդասարյանի թափուր թողած՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում:

Արմեն Գևորգյանը Հայաստանի իշխանությունում հայտնի է դարձել Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանից և մշտապես ընկալվել է նրա թիմակից: Ավելին, Գևորգյանը ընկալվել է որպես Ռոբերտ Քոչարյանի ամենավստահելի անձանցից մեկը, նրա նախագահության շրջանում նաև ստվերային ամենամեծ ազդեցություն ունեցողներից մեկը: Եվ ահա այդ մարդը վերադառնում է իշխանական համակարգ և զբաղեցնում ԱԱԽ քարտուղարի պաշտոնը:

Նկատենք, որ Գևորգյանն իր կենսագրության ընթացքում այդ պաշտոնը զբաղեցրել է նաև 2007 թվականին՝ մինչև Սերժ Սարգսյանի նախագահություն, որից հետո այդ պաշտոնը անցավ փետրվարի 29-ին Սարգսյանին կոալիցիոն աջակցություն ցուցաբերած և այդպիսով Մարտի 1-ը հասունացրած Արթուր Բաղդասարյանին: Այժմ Արմեն Գևորգյանը վերադառնում է այդ պաշտոնին:

Փաստորեն վերադառնում է ոչ միայն Սամվել Բաբայանը. Հայաստանը մտել է «վերադարձի ցիկլոնի» ազդեցության գոտի: Վերադառնում է Բաբայանը, հետո Արմեն Գևորգյանը, ո՞վ է վերադառնալու հաջորդը: Այս ամենը հայաստանյան ներքաղաքական դաշտում առաջին հերթին կապվում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հետ, եթե նույնիսկ ոչ անմիջական վերադարձի, ապա հենց նմանօրինակ գործիչների միջոցով կամ տեսքով, որոնք այս կամ այն կերպ կապվում են նրա և նրա քաղաքական ծրագրերի հետ:

Մյուս կողմից, սակայն, Հայաստանը հայտնվել է իշխանության վերարտադրության նոր փուլին ընդառաջ, որը ուղեկցվում է միջազգային, տարածաշրջանային բարդագույն գործընթացներով, և այստեղ լոկ «քոչարյանական ծրագրերի» պրիզմայով իրադարձությունների դիտարկումը կարող է լինել իրավիճակի չափազանց պարզունակեցում: Վերջին հաշվով՝ չի կարող բացառվել նաև, որ Արմեն Գևորգյանի վերադարձը ոչ թե «վերադարձերի» շղթայի հաջորդ օղակն էր, այլ, այսպես ասած, հակադիր օղակ, և դա Սերժ Սարգսյանի պատասխան քայլն էր Սամվել Բաբայանի վերադարձին:

Ընդ որում, հարկ է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը կատարում է հերթական նշանակումը, որը ըստ էության անակնկալ է հասարակության համար, և սովորաբար նշանակումից մի քանի ամիս առաջ մամուլում ի հայտ եկող տեղեկությունները այս դեպքում ևս չկային, ինչպես ԱԱԾ պետի նշանակման, ՊԵԿ ղեկավարի նշանակման պարագայում: Այսինքն՝ այստեղ որոշակիորեն նշմարվում է, որ Սարգսյանը շարունակում է ըստ էության «փակ գաղտնիության» կադրային քաղաքականությունը, այսինքն՝ շարունակում է մենախաղը, և տվյալ պարագայում նշանակվող կամ «վերադարձող» կադրերի, այսպես ասած, «պատմական պատկանելությունը» մղվում է երկրորդ պլան:

Ընդհանրապես ապրիլյան պատերազմից հետո խոսելով Ղարաբաղյան խնդրում լիովին նոր իրավիճակի մասին՝ մենք ըստ երևույթին պետք է նաև նկատի առնենք այն, որ այդ նոր իրավիճակը չի կարող իր արտացոլումը չունենալ ներքաղաքական կյանքում: Առավել ևս, որ դրանում արդեն իսկ արձանագրվել են սուբյեկտների լիովին նոր վարքագծային դրսևորումներ:

Եվ այս իմաստով, իհարկե, վերադառնում են մարդիկ, սակայն ոչ՝ իրավիճակը: Իրավիճակն է վերադարձնում մարդկանց, առայժմ սակայն ոչ այնքան տեսանելի նպատակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում