Լոնդոնի «Արսենալ»-ն ակտիվորեն հետաքրքրվում է «Լեսթեր»-ի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով։ Այս մասին տեղեկացնում է The Sun-ը։
Անգլիայի գործող չեմպիոնն, այդուհանդերձ, մտադիր չէ հրաժարվել իր առանցքային խաղացողներից մեկից, ով ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2015/16թթ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ «Լեսթեր»-ը Մահրեզին նոր պայմանագիր կառաջարկի՝ բարելավված ֆինանսական պայմաններով։
Հիշեցնենք, որ Ջեյմի Վարդին «Լեսթեր»-ից կտեղափոխվի «Արսենալ»։ Լուրը հաստատել է նաև «աղվեսներ»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին։





































