45-ամյա Ջուլիա Ռոբերթսին շատ է անհանգստացրել այն լուրը, որ, ըստ People ամսագրի «ամենագեղեցիկ կին» տիտղոսին արժանացել է Գվինեթ Փելթրոուն: Նա դա ընդունել է որպես անձնական վիրավորանք և ցանկանում է վրեժ լուծել:
«Ջուլիան People ամսագրի այս անվանակարգում հաղթել է 4 անգամ, վերջինը՝ 2010 թ.: Չնայած անհավանական էր, որ այս անգամ ևս նա կհաղթի՝ Գվինեթի հաղթանակի մասին լուրն ուղղակի ցնցել է Ջուլիային: Նա կարծում էր, որը հաղթողը պետք է մի որևէ երիտասարդ դերասանուհի լիներ, օրինակ՝ Ջենիֆեր Լոուրենսը, իսկ իր հասակակցի հաղթանակը նրա համար մեծ հարված էր»,- National Enquirer ամսագիրը մեջբերում է աստղերի մտերիմներից մեկի խոսքերը:
«Ջուլիան հանգիստ չի նայի, թե ինչպես է Գվինեթը դառնում ամենապահանջված քառասնամյա A կարգի կին-աստղը: Այդ տեղը Ջուլիային է պատկանում: Նա գիտի, որ քառասունն անց դերասանուհիներն այնքան էլ պահանջված չեն, սակայն վճռել է դառնալ ռեժիսորների ցուցակում համար առաջինը»,- հավելել է աղբյուրը:













































