ԴԱԻՇ խմբավորման ահաբեկիչները մահապատժի են ենթարկել 22 անդամի այն պատճառով, որ նրանք փախել են իրենց դիրքերից Մոսուլից հարավ իրաքյան բանակի հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է Իրաքի տեղեկատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի ռազմական հետախուզության աղբյուրի։
Նշվում է, որ մահապատժի ենթարկվածների մեծ մասը օտարերկրյա արաբական պետությունների ներկայացուցիչներ են։
Մոսուլն Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, 2014 թվականի ամռանից գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։
Մոսուլի ազատագրման գործողությունն իրականացնում են քրդական փեշմերգայի ջոկատները (Իրաքյան Քրդստանի զինված ուժերը), իրաքյան բանակն ու «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիայական ջոկատները։
Ինտենսիվ մարտերի մեկ շաբաթում փեշմերգան քաղաքի շրջակայքում 12 գյուղ է ազատագրել։








































