Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն ասել է, որ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին Գերմանիայում բուժելու առաջարկը մնում է ուժի մեջ: Այս մասին հաղորդում է The Local-ը:
Վեստերվելեն նշել է, որ կալանավայրում Տիմոշենկոյի գտնվելը լրջորեն վնասում է Ուկրաինայի ու Եվրամիության հարաբերություններին և խոչընդոտում է Ուկրաինայի՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքմանն ու ԵՄ-ին անդամագրվելուն։
Նշենք, որ 2011-ից 7 տարվա ազատազրկման դատապարտված Տիմոշենկոն այժմ գտնվում է Խարկովի հիվանդանոցում, որտեղ բուժվում է միջողնաշարային սկավառակների միջև գոյացած ճողվածքից:










































