«Ինտեր»-ի ռումինացի պաշտպան Կրիստիան Կիվուն պատրաստվում է ավարտել կարիերան 2014 թվականին: Այդ մասին հայտնել է փորձառու ֆուտբոլիստի ներկայացուցիչ Վիկտոր Բեկալին:
«Եթե Կիվուի ծառայություններն այլևս հարկավոր չեն «Ինտեր»-ին, ապա առաջիկա մրցաշրջանի համար մենք լուծում կգտնենք:
Հաստատ գիտեմ միայն այն, որ 2014 թվականին Կրիստիանը կավարտի կարիերան: Նա արդեն որոշում է կայացրել»,- ասել է Բեկալին:





































