Համացանցում նոր տեսախաղ է հայտնվել, որը խաղացողից պահանջում է հանել Chanel-ի գեղարվեստական տնօրեն Կառլ Լագերֆելդի սև ապակիներով ակնոցը, որը վաղուց արդեն դարձել է նրա կերպարի մաս: Այս մասին հայտնում է Fashion Time-ը:
Դա այնքան էլ հեշտ չէ: Եթե Ձեզ հաջողվի այն հանել, ապա կտեսնեք նրա աչքերին երկրորդ ակնոցը, երրորդը…: Լագերֆելդը, որը հայտնի է սուր հայտարարություններով, խաղում նույնպես բաց չի թողնում դիտողություններ անելու հնարավորությունը:
Խաղը դարձել է արևապաշտպան ակնոցների Optic 2000 դիստրիբյուտորի հետ Լագերֆելդի համագործակցության փուլերից մեկը: Ավելի վաղ դիզայները բրենդի հետ ակնոցների սեփական շարք էր թողարկել:
Խաղը կարող եք փորձել jeveuxleslunettesdekarl.com-ում:









































