Ֆուտբոլի Թաիթիի ազգային հավաքականի դարպասապահ Միկաել Ռաշը մեկնաբանել է Իսպանիայի ընտրանուց կրած 10:0 հաշվով պարտությունը:
«Սպասելի էր, որ կպարտվենք նման հաշվով: Մենք շատ փոքր երկրի հավաքական ենք, որը խաղում էր աշխարհի լավագույն հավաքականի դեմ: Խաղում էինք անձնվիրաբար:
Կասիլյասին ասացի, որ պատրաստ եմ իրեն փոխարինել «Ռեալ»-ում: Իկերը ֆանտաստիկ դարպասապահ է: Ես նրան հաջողություն եմ մաղթում:
Երբեք չեմ մոռանա «Մարականա»-ում հավաքված երկրպագուների ցույց տված աջակցությունը: 70.000 երկրպագուներ սատարում էին մեզ: Դա անմոռանալի է»,- հայտարարել է Ռաշը:







































