Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Քոչարյանը բաց է թողել շանսը, նա այլևս նման շանս չի ունենա

«Առաջին  լրատվական»-ի զրուցակիցն  է Եվրոպայի  հայկական միությունների  ֆորումի (ԵՀՄՖնախագահ Աշոտ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, Հայաստանում  մեկնարկել է նախընտրական տարին: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հիմնել է «Համախմբում» անունը կրող կուսակցություն, որի համագումարը տեղի կունենա առաջիկայում: Կուսակցության կազմը գրեթե հայտնի է: Ի՞նչ եք կարծում՝ կարո՞ղ է արդյոք այս կուսակցությունը  կարևորագույն հայտ ներկայացնել:

– Ես քիչ տեղեկություն ունեմ «Համախմբման» նպատակների մասին: Գիտեմ, որ հունիսին տեղի կունենա կուսակցության անդրանիկ համագումարը: Ես ծանոթ եմ Վարդան Օսկանյանի հետ: Երբ նա արտգործնախարար էր, Եվրոպայում լոբբիստական աշխատանքներ էր կազմակերպում Հայաստանի ԱԳՆ-ի հետ համատեղ: Այնպես որ՝ ես միշտ բարձր եմ գնահատել Վարդան Օսկանյանի ժամանակ ԱԳՆ գործունեությունը: Առհասարակ Վարդան Օսկանյանը քաղաքական լավ անցյալ ունեցող, Եվրոպայում շատ հայտնի գործիչ է: Այդ առումով, իհարկե, ողջունում եմ նրա նախաձեռնությունը: Համաձայն եմ, որ այսօր պետք է համախմբում, ինչը ամենաշատն է պակասում հայաստանյան իրականության մեջ: Այսօր մեր դժբախտությունն այն է, որ չկա համախմբում, իշխանություն կոչված երևույթի շուրջ համախմբում չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ Սփյուռքում: Գործող ուժերը բոլորը հայտնի են, իրենց ցույց են տվել, իրենց  սպառել են, բազմիս իրենց ցույց են տվել տարբեր արթուրբաղդասարյաններ, նիկոլփաշինյաններ, և նրանք վստահության քվե չեն կարող ունենալ: Այդ առումով եթե իսկապես ստացվի համախմբվել այս նոր ուժի շուրջը, կլինի այն, ինչ ուզում է աշխարհասփյուռ հայ ժողովուրդը:

– «Համախմբման» անդամները դեմ են արտահայտվում ԼՂ հարցով իշխանության վարած կուրսին: Կարո՞ղ է արդյոք ԼՂ խնդիրը դառնալ խաղաքարտ ներքաղաքական պայքարի համար:

– Այո, Արցախը կարող է լինել իսկապես համախմբման հիմնական շարժառիթ: Այսօր Արցախի շուրջ տեղի ունեցող իրավիճակը այնպիսին է, որ մենք առանց համախմբման չենք էլ տեսնում, թե ինչպես կարող ենք պահել մեզ համար այդքան կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանը, որ կոչվում է Արցախ: Իսկապես քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը համախմբման ֆանտաստիկ պոտենցիալ ունի, ինչպես նաև համախմբվելու շատ մեծ ցանկություն: Եվ նման գործողություն էր պետք, որպեսզի այդ կարևորագույն բնութագրիչը հանդես գար: Իշխանություններն անմիջապես փորձեցին օգտվել դրանից, ասացին, որ այսպես էլ պետք է շարունակել: Ես ասում եմ՝ այո, անկասկած՝ պետք է շարունակել, միայն թե շարունակել համախմբվել իշխանությունների դեմ: Քառօրյա պատերազմի ժամանակ և դրանից  հետո մեծ համախմբում կա, որը, բնականաբար, ուղղված է իշխանությունների դեմ, և անհավատալի մեծ ուժ զգացինք: Եվ եթե ստացվի շարունակել համախմբումը ոչ թե կուսակցության, այլ հանրության համախմբումը Արցախը փրկելու շուրջ, դա կտա չտեսնված մեծ արդյունք: Այլապես  ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք պահել Արցախը: Չէ՞ որ իշխանությունները, մասնավորապես՝ նախագահ կոչվածը գնում է տարածքները հանձնելու ճանապարհով: Ընդ որում՝ մենք չենք տեսնում այլ հնարավորություն, քանզի Կազանում ստորագրված Մադրիդյան սկզբունքները հենց այդ մասին են փաստում, և այս փաստաթղթից հետ կանգնելու որևէ ցանկություն չենք տեսնում իշխանության մոտ: Այս ցանկությունը կարող է ներկայացնել նոր իշխանություն ձևավորող ուժը: Գործող իշխանության որևէ անդամ չի կարող այլ առաջարկ, ուղի, լուծում գտնել: Այնպես որ՝ լիովին համամիտ եմ, որ Արցախը լինելու է որոշիչ, ինչպես ՀՀՇ-ի իշխանության ժամանակ: Նման բաղադրիչներ մենք տեսնում ենք այսօր և կարծում ենք, որ գտնվելու է իրավիճակից դուրս գալու ուղին: Այն ուժը, որը կկարողանա Արցախը պահելու ելքը նշել, նա կկարողանա  հայտ ներկայացնել՝ դառնալու համախմբման առանցք: Այս առումով գտնում եմ, որ Վարդան Օսկանյանը և նրա թիմը  այդ ուժը լինելու մեծ պոտենցիալ ունեն:

Օրերս քառօրյա պատերազմի վերաբերյալ իր գնահատականը հնչեցրեց երկրորդ նախագահը: Իշխանությունը նրա հարցազրույցը զուսպ, հավասարակշռված և երկրորդ նախագահին հարիր հարցազրույց որակեց: Դուք կարծում եք, որ, այնուամենայնիվ, նրանց միջև կա՞ տարակարծություն Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ:

– Ժամանակին բազմիցս ձեր լրատվամիջոցի հետ զրույցներում միշտ անդրադարձել եմ Քոչարյանի հետ հարաբերությունների և նրա քաղաքական դաշտ վերադառնալու ապագային: Ես միշտ ասել եմ, որ նա ինքնամաքրման կարիք ունի, և հույս էի տածում, որ երկու տարի առաջ կասի այն, ինչը կլինի նրա համար փրկություն: Այսինքն՝ կվերադառնա քաղաքական դաշտ՝ հաղթանակելու նպատակով: Եվ միաժամանակ նշում էի, որ ամեն ուշացած ամիսը և տարին Հայաստանի տնտեսության համար լինում են ճակատագրական: Եվ եթե չկատարի այդ պատմական անհրաժեշտ քայլը, ապա Քոչարյանը ինքնըստինքյան իրեն դուրս կթողնի և կհայտնվի լուսանցքում: Եվ ես համոզվեցի, որ նա չունի այն քաջությունը, որ գնա Սերժ Սարգսյանի դեմ և իր արած ճակատագրական սխալը՝ ընկերոջը բերել և ազգի գլխին անհասկանալի ձևով նախագահ կարգելու սարսափելի քայլը շտկել: Եվ քանի որ չունեցավ այդ քաջությունը, ինձ այլևս չեն հետաքրքրում նրա հաջորդ քայլերը: Հիմա բոլորովին չեմ պատկերացնում՝  նրա ու «Համախմբման» միջև ինչ կապեր են հնարավոր, կամ իշխանության և Քոչարյանի միջև ինչ կապեր են հնարավոր, և չեմ ուզում մտածել: Նա բաց է թողել պահը, և ինչքան «Համախմբումը» ինքնուրույն կարողանա գնալ առաջ, այնքան նրա հեղինակությունը բարձր կլինի:

Այն պահին, երբ իսկապես կար հնարավորություն և կար դեռևս ինչ-որ չափով հավատ, որ կարող էր շտկել, նա բաց է թողել այդ շանսը: Հիմա այլևս չեմ կարող հավատալ, որ նման պահ բաց թողած գործիչը վերստին նման պահ ունենա: Ամեն դեպքում իմ կարծիքը այս հարցում խիստ հոռետեսական է, և կարծում եմ՝ «Համախմբումը» ունի մեծ պոտենցիալ, որ կարողանա այնքան կարող ուժեր հավաքել, որ Քոչարյանը չլինի որոշիչ: Տարբեր երկրների հայկական համայնքներից այնպիսի ոգևորություն  եմ լսում, ինչը հազար անգամ կարևոր է, քան այն, թե երկրորդ նախագահը կմիանա՞, թե՞ ոչ: Եվ ինձ համար հազար անգամ ավելի լավ է, որ չմիանա, և թարմ համախմբված ուժերով մինչև վերջ կարողանան առաջ գնալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում