ԱՄՆ Յելոուսթոնի ազգային պարկի շուրջ 150 աշխատակից և 50 հյուր վերջին 2 շաբաթում վարակվել են նորովիրուսով, որն առաջացրել է սուր ստամոքսա-աղիքային խանգարումներ՝ գրում է New York Times-ը:
Պարկի ներկայացուցիչ Էլ Նաշի խոսքով՝ համաճարակը խոշորագույնն է վերջին 10 տարում:
Ենթադրաբար, այն սկսվել է հունիսի 7-ին, երբ ավտոբուսային էքսկուրսիայի մի քանի մասնակցի ինքնազգացողությունը վատացել է:
Ներկայում պարկի աշխատակիցները ախտահանում են տարածքը՝ նպատակ ունենալով կանխարգելել հիվանդության հետագա տարածումը:
Նորովիրուսը, որը հայտնի է որպես «ստամոքային գրիպ», ստամոքսա-աղիքային հիվանդությունների հետևանք է: Այն արագորեն փոխանցվում է մարդուց մարդուն:








































