Լիբիայի ազգային համաձայնության կառավարության վարչապետ Ֆայեզ ալ-Սարաջը բացառել է արտաքին ռազմական միջամտությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, տեղեկացնում է France Press-ը:
«Դա ճիշտ է, որ մենք ահաբեկչության դեմ պայքարում միջազգային աջակցության կարիքն ունենք, դա ճիշտ է, որ մենք այն արդեն ստանում ենք: Սակայն, մենք չենք խոսում արտաքին ռազմական միջամտության մասին. մեզ հետաքրքրում է հետախուզական տեղեկատվության, արբանյակային լուսանկարների, տեխնիկական աջակցության ստացումը, ոչ թե ռմբակոծությունները»,- ասել է Ալ-Սարաջը:












































