Monday, 08 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Բժիշկներն էլ չգիտեն, թե 28-ամյա երիտասարդը ինչից է մահացել

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում մահացել է 28-ամյա Մերուժան Ավետիսյանը. նա Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ էր: Մերուժանը ծնոտի պլաստիկ վիրահատման նպատակով տեղափոխվել էր Միքայելյանի անվան վիրաբուժական կենտրոն, վիրահատությունը նորմալ է անցել, սակայն երկու օր անց նա մահացել է:

Հարազատները տղայի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին՝ նշելով, որ Մ. Ավետիսյանը երբեք «բժիշկների դռները չի ընկել, եղել է առողջ և մինչ վիրահատությունն էլ իրեն լավ է զգացել»:

«Առաջին լրատվական»-ը հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Նիկիտիչից խնդրեց մեկնաբանել երիտասարդի վաղաժամ մահվան պատճառները: Վերջինս նշեց, որ մինչ վիրահատությունը երիտասարդը բուժզննում է անցել և միանգամայն պատրաստ է եղել վիրահատության, որևէ խնդիր չի եղել: Նրա խոսքով՝ նա մահացել է վիրահատությունից երկու օր անց, իսկ պատճառն առայժմ անհայտ է. «Վիրահատությունն անցել է բարձր մակարդակով, ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, նրա մահվան պատճառը մեզ համար էլ է անհայտ՝ նա հանկարծամահ է եղել, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա»:

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյոք եղե՞լ է առողջական վիճակի վատթարացում, գուցե ջերմությունն է հանկարծակի բարձրացել և հնարավոր չի եղել իջեցնել, մեր զրուցակիցն ասաց. «Ոչ մի ջերմություն, ոչ մի խնդիր, երիտասարդը պարզապես հանկարծամահ է եղել»։

Նա նաև նշեց, որ այդօրինակ վիրահատություններ իրենց հիվանդանոցում բազմիցս են արվել, և երբևիցե որևէ խնդիր չի առաջացել. «Լինում են, այո՛, իհարկե, վիրահատություններ, որոնցից հետո բարդություններ են առաջանում, բայց այս դեպքում ամեն ինչ նորմալ է եղել: Այլ պարզաբանում չեմ կարող տալ, որովհետև ինքս էլ չգիտեմ՝ մինչև դատաբժշկական փորձաքննությունը չավարտվի, իմանալ չենք կարող»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս են վերաբերվում այն հանգամանքին, որ երիտասարդի հարազատները հենց բժիշկներին են մեղադրում երիտասարդի մահվան մեջ, Օնիկ Նիկիտիչը պատասխանեց. «Դե, դա բնական է, բժիշկներն են վիրահատել. նրանց վիշտն էլ է հասկանալի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում