Լոնդոնի «Արսենալ»-ը շարունակում է «Չելսի»-ի, «Տոտենհեմ»-ի և «Յուվենտուս»-ի հետ պայքարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար:
The Sun-ի փոխանցմամբ՝ «զինագործներ»-ը Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդն են:
Մխիթարյանին «Արսենալ»-ում ցանկանում է տեսնել հատկապես գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով արդեն պաշտոնապես մեկ բազմամիլիոնանոց ձեռքբերում է կատարել ի դեմս կիսապաշտպան Գրանիտ Ջակայի: Առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի Պրեմիեր լիգայի աստղերից մեկի՝ Ջեյմի Վարդիի՝ «Արսենալ» տեղափոխության մասին:
27-ամյա Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2017թ.: Օրեր առաջ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել:










































