«Օրլանդո Սիթի» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս երկրի երրորդ դիվիզիոնում, 2015 թվականին պատրաստվում է թիմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Կակային:
Այդ ընթացքում «առյուծներ»-ը պատրաստվում են MLS-ում հանդես գալու ուղեգիր ձեռք բերել: Ֆուտբոլիստը վերջերս այցելել է ակումբի մարզաբազա: Նշենք, որ թիմի համասեփականատերը Կակայի ընկեր Ֆլավիո Ավգուստո դա Սիլվան է:
«Եթե 2015 թվականին MLS-ում հանդես գալու ուղեգիր նվաճենք, Կական հանդես կգա մեր թիմում: Գրեթե վստահ եմ դրանում: «Ռեալ»-ի հետ նրա կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո մենք պետք է նրան թիմ հրավիրենք»,- նշել է «Օրլանդո»-ի մարզիչ Ադրիան Հիթը:







































