Ավստրալիայի արևմտյան ափերին՝ Պերտ քաղաքից ոչ հեռու, անցյալ շաբաթ շնաձկների հարաձակման զոհ են դարձել երկու մարդ, տեղեկացնում է Feance Press-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությանը:
Զոհերից մեկի դին ոստիկանությունը հայտնաբերել է կիրակի օրը Մինդարի քաղաքի մոտակայքում:Իշխանությունները պարզում են զոհվածի ինքնությունը և դեպքի մանրամասները: Շնաձկան հարձակման զոհ դարձած ևս մեկ մարդ՝ 29-ամյա ջրասահորդ Բեն Հարինգը, որը կորցրել էր ոտքը և հիվանդանոց էր հասցվել ծայրահեղ ծանր վիճակում, մահացել է ուրբաթ օրը:
Տեղի ձկնորսական ծառայությունները որսացել են 4․2 մետր երկարությամբ շնաձկանը, որը ենթադրաբար հարձակվել էր տղամարդու վրա:












































