Wednesday, 17 06 2026
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից

Կլինի՞ ֆորս մաժոր մինչև 2017-2018 թվականները

Մինչ քաղաքական ուժերի մի մասը կարծում է, թե մինչև 2017 թվականի խորհրդարանական և 2018 թվականի նախագահական ընտրությունները Հանրապետական կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ շարունակելու է իշխել, քաղաքական վերլուծաբաններից շատերը կարծում են, թե հնարավոր է՝ մինչ այդ երկրում ստեղծվի ֆորս-մաժորային իրավիճակ, և Սերժ Սարգսյանը հարկադրված հրաժարական տա: Ռուսաստանաբնակ քաղաքագետ Սմբատ Կարախանյանն, օրինակ, կարծում է, որ այդպիսի իրավիճակ կարող է լինել եկող աշնանը, և այն կստեղծվի Ռուսաստանի կողմից:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Արամ Կարապետյանն, անդրադառնալով այդ վարկածին, ասաց, որ դժվարանում է պատկերացնել, թե ինչ իրավիճակ կարող է հրահրվել դրսից։ Նրա պատկերացմամբ՝ ֆորս-մաժորային իրավիճակ կարող է ստեղծվել ներսում. «Ամեն ինչ տանում է նրան, որ երկրի ներսում ֆորս-մաժորային իրավիճակ կարող է լինել: Չգիտեմ ով հրաժարական կտա, ով՝ ոչ, բայց այն, ինչ կատարվում է երկրի ներսում, արագ մոտեցնում է ֆորս-մաժորների: Ես նկատի ունեմ բոլոր խնդիրները՝ տնտեսական քաղաքական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական: Դժվարանում եմ ասել, թե ինչ տրանսֆորմացիաներ կլինեն, և կլինե՞ն առհասարակ մինչ այդ թվականները, թե ոչ, բայց մի բան կարող եմ ասել՝ Հայաստանը նմանատիպ գործընթացներով դժվար թե կարողանա մինչ այդ առաջ գնալ: Իմ գնահատմամբ՝ թե՛ ֆինանսատնտեսական վիճակը, թե՛ բարոյահոգեբանական և առաջին հերթին՝ քաղաքական խնդիրներն այնքան են ավելանում, որ Հայաստանի համար ուղղակի մինչև 2017-2018 թվականի ցիկլը շատ բարդ է լինելու։ Ես, օրինակ, չեմ կարծում, որ մինչև այդ թիվը որևէ քաղաքական որոշում չկայացվի»:

Արամ Կարապետյանն, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ավելացրեց մեկ այլ մտահոգություն ևս. «Ես հիմա հետևյալն եմ տեսնում՝ ոչ մեկ մեզ փող չի տալիս, հարցը նրա մեջ է, որ մենք ունենք ռեալ իրավիճակ՝ մեզ փող չի տրվում: Շատ հետաքրքիր էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքը, որ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով փող էլի չի տրամադրվելու, որովհետև հակակոռուպցիայի ցուցանիշի մասով Հայաստանը չհասավ պահանջվող շեմին: Ուղղակի բացահայտ, առանց քաղաքական երկփեղկվածության ասացին՝ փող չենք տալիս: Ռուսներն էլ չեն տալիս. այն 500 միլիոնից բացի, լուրջ ներդրում կամ վարկային ռեսուրս չեն տվել, եվրոպացիները խոստանում են, որ ընտրությունից ընտրություն կտան, և այդ դոնորների համաժողովը հետաձգվում է, և կարծում եմ, որ եթե Վիլնյուսում շատ լուրջ փաստաթուղթ չստորագրի Սերժ Սարգսյանը՝ նկատի ունեմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ապա դոնորների նիստն էլի կհետաձգվի, իսկ Հայաստանում գնալով սոցիալ-տնտեսական վիճակը դառնում է աղետալի: Այ, դրսից ես սա եմ տեսնում»:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Մաքսային միություն կամ Եվրամիություն տարակարծություններին և նշեց, որ սա ևս լուրջ վտանգ է Հայաստանի համար. «Բոլոր կողմերը, բացի Հանրապետական կուսակցությունից, ասում են, որ «և-և» սկզբունքը չի աշխատելու, աշխատելու է «կամ-կամ» սկզբունքը: Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնավորներն ասացին՝ կա՛մ դուք պետք է լինեք մեզ հետ, կա՛մ Մաքսային միության հետ։ Իր հերթին՝ օրեր առաջ Ռուսաստանի կողմից (ճիշտ է` Ուկրաինայի մասով, բայց ամեն դեպքում Հայաստանին էլ է վերաբերում) ասացին՝ չեք կարող և Մաքսային միության հետ նմանատիպ փաստաթուղթ ստորագրել, և Եվրոպայի հետ։ Այսինքն՝ դրսից ես տեսնում եմ, որ երկփեղկվածությունը բերում է ծանր հետևանքների, և տեսնում եմ, որ փող չեն տալիս. հիմա դա կբերի՞ ներքին ֆորս-մաժորների, թե՞ ոչ՝ կախված է մեզնից և ձեզնից»:

Չնայած այն հանգամանքին, որ, Որոտանի ՀԷԿ-ի հետ կապված, վերջերս բավականին շատ առաջարկներ են ստացվել և՛ Ռուսաստանից, և՛ այլ երկրներից՝ Հայաստանը բանակցություններ է վարում ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերության հետ: Եվ թեև Հայաստանի համարյա ամբողջ էներգակիր համակարգը պատկանում է Ռուսաստանին, Հայաստանը հանկարծ սկսում է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարել։ Ա. Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ այս կերպ փորձ է արվում որոշ չափով բալանսավորել, ինչին նա պատասխանեց. «Ես միշտ տնտեսական առումով դիվերսիֆիկացման կողմնակից եմ եղել, 21-րդ դարում դեվերսիֆիկացված տնտեսությունը խելոք բան է: Բայց այս պարագայում, ես կարծում եմ, մի քիչ ծանր կացություն է ստեղծվելու զուտ պրագմատիկ առումով»:

Մասնավորեցնելով իր միտքը՝ Կարապետյանը նշեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգի 90 տոկոսն արդեն ռուսների ձեռքում է, և հիմա այստեղ ամերիկացները «խեղճ ու կրակ» իրավիճակի մեջ են լինելու։ «Մի հատ Որոտանի ՀԷԿ պետք է վերցնեն, կարծում եմ՝ պրագմատիկ դաշտում դա կլինի զուտ քաղաքական որոշում, տնտեսական որոշում չի լինի, որովհետև այդպես չեն դիվերսիֆիկացնում, դա նույնպես քաղաքական երփեղկվածության, այսինքն շիզոֆրենիայի արդյունք է, հնարավորությունները տաս մի երկրի և հիմա խոսակցություններ սկսես՝ մեկ այլ երկրի ասելով, որ բալանսավորում ես… դա քաղաքական բալանսավորում է, այստեղ տնտեսական բալանսավորումը չի աշխատում: Իմ կարծիքով՝ եթե ամերիկացիները քաղաքական ներդրում չեն անելու, իսկ ես նմանատիպ բան նրանց կողմից չեմ տեսնում, ապա ըստ իս՝ ուրիշ ելք է գտնվելու»,- մեկնաբանեց Արամ Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում