33-ամյա եզրային պաշտպան Էրիկ Աբիդալը, ով ազատ գործակալի կարգավիճակ էր ստացել կատալոնական «Բարսելոնա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, համաձայնության է եկել «Մոնակո»-ի հետ, որում մեկնարկել է իր մարզական կարիերան:
Այդ մասին հայտարարել է ֆուտբոլիստի գործակալ Դավիդ Վանդիտելին: Ներկայացուցիչը նշել է, որ Աբիդալը երկու տարվա պայմանագիր կկնքի ֆրանսիական թիմի հետ:
«Հուսով ենք՝ համաձայնագրի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա շաբաթվա սկզբում»,- գործակալին մեջբերում է ֆրանսիական մամուլը:
Ավելի վաղ հայտարարվում էր, որ Աբիդալի ծառայություններով հետարքրվում են «Լիոն»-ը և «Մոնպելյե»-ն:







































