Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվել:
Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անձամբ է հետաքրքրված Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով:
Ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե Դիեգո Սիմեոնեն որոշի հեռանալ մադրիդյան ակումբից:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Գրիզմանը մասնակցել է 54 հանդիպումների, 32 գոլ է խփել և գոլային 6 փոխանցում կատարել:









































