2012 թվականին մահացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ամենահեղինակավոր մրցանակները, բեմական կոստյումները և անձնական իրերը կհանվեն աճուրդի: Այն տեղի կունենա հունիսի 24-25-ին Լոս Անջելեսում: Այդ մասին հայտնել է Heritage Auctions աճուրդի տունը, հայտնում է TASS-ը:
Համաձայն աճուրդի տան տվյալների` կցուցադրվի մոտ 100 լոտ: Դրանց մեջ կլինի ԱՄՆ-ում ամենահեղինակավոր «Էմմի» հեռուստամրցանակը, որի համար ակնկալվում է ստանալ 10 հազար դոլար: Կվաճառվեն նաև պլատինե և ոսկե սկավառակները, Հյուսթոնի սիրելի սև-կարմիր բաճկոնը, զարդեր և այլն:








































