Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ցավակցություն է հայտնել լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի մահվան կապակցությամբ: Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը Facebook-ի իր էջում տեղադրել է լեգենդար բռնցքամարտիկի լուսանկարը և մեջբերել է վերջինիս խոսքերը.
«Ես գիտեմ, թե ուր եմ գնում և գիտեմ ճշմարտությունը: Մենք չպետք է լինենք այնպիսին, ինչպես դուք եք ցանկանում: Ես ազատ եմ լինել այն, ինչ ինքս եմ ցանկանում»: «Հանգչիր խաղաղությամբ, Մուհամեդ Ալի»,- գրել է Բենզեման:
Հիշեցնենք, որ Պարկինսոնի հիվանդության դեմ 32 տարի պայքարելուց հետո Մուհամեդ Ալին մահացել է: Նա 74 տարեկան էր:







































