Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է ակտիվացնել «Լեսթեր»-ի ֆուտբոլիստ Ջեյմի Վարդիի պայմանագրով նախատեսված հրաժարգնի կետը, որը կազմում է 30 մլն ֆունտ: «Լեսթեր»-ը դեմ է ֆուտբոլիստի տեղափոխությանը, սակայն լոնդոնցիները հուսով են, որ այդ հանգամանքը չի խանգարի գործարքի իրականացմանը:
Ներկայումս Վարդին Անգլիայի հավաքականի կազմում պատրաստվում է մասնակցել Եվրոպայի 2016 թվականի առաջնությանը, որը հաջորդ շաբաթ մեկնարկելու է Ֆրանսիայում:
«Լեսթեր»-ը չի ցանկանում հրաժարվել 29-ամյա հարձակվողի ծառայություններից, քանի որ առաջիկա մրցաշրջանում թիմը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը: Միաժամանակ Արսեն Վենգերը մտադիր է հզորացնել «Արսենալ»-ի հարձակման գիծը:





































