Աբովյանի «Նարեկ» ծերանոցը կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ: Ծերանոցի տնօրինությունը ոչ միան ֆինանսական օգնություն է ուզում, այլ ծերերի նպաստների գումարների տրամադրում: Տնօրինությունը դիմում է կառավարությանը` բացառություն անել և նպաստներ տրամադրել ծերերին: Ծերանուցում կան թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ կարգի հաշմանդամներ, ովքեր նպաստներ չեն ստանում:
Առողջապահության նախարարությունից ծերանոցի տնօրինությունը պահանջ կամ խնդրանք չունի, քանի որ նրանք անվճար վիրահատությունների և այլ բուժօգնության հնարավորություն են տալիս։
«Սաթենիկ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, «Նարեկ» ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը պատմեց, որ 1993-ին նախ ստեղծել են «Սաթենիկը», իսկ 99-ին որոշել են ծերանոց բացել: Քաղաքապետը, սակայն, չի աջակցում իրենց նախաձեռնություններին և շենք չի տրամադրում: «Մենք երեք սենյականոց վարձեցինք Էլար գյուղում, շենք վերցրինք և տասնութ հոգու համար խնամք էինք իրականացնում: 2003-ին հիվանդանոցի մի հատվածը վերցրինք Գագիկ Ծառուկյանի օգնությամբ, մի կեսն էլ վերցրինք մեր միջոցներով։ Հիմա ունենք երկսեռ երեսունվեց տարեցներ, որոնց մի մասը հաշմանդամ է»,- իրավիճակը ներկայացրեց Շողիկ Միքայելյանը:
Նա նշեց, որ ծերերի ստացած թոշակները քիչ են, սննդամթերքը՝ թանկ: Շենքը վերանորոգել են, ջրատար խողովակները, սնահանգույցը՝ փոխել, գազ ու ջեռուցում ապահովել:
Ծերերն, ըստ տնօրենի, ապրում են անհոգ, հագեցած հանգստի ժամերով, ամեն տեղ հաճախում են` օպերա, բալետ և այլն. «Մենք ամեն տեղ տանում ենք նրանց, փորձում ուրախացնել։ Նրանք մոռանում են իրենց վիշտը, շատերը կորցրել են իրենց զավակներին, փախստականները շատ են, շատ են այնպիսիները, որ չամուսանցած են։ Բոլորը տուժած, տանջված մարդիկ են»։
Ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը նշեց, որ 99-ին երբ բացել են ծերանոցը, նպատակը շարժումից հետո իրենց լուման ներդնելն է եղել: Բազմաթիվ ՀԿ-ների են դիմել՝ աջակցության խնդրանքով, «Ամքոր» կազմակերպությունն ,օրինակ, կաթնամթերքով է ապահովում: «Մենք չենք կարողանում համապատասխան մեկին գտնել՝ մեզ օգնելու համար»,- ասաց նա:
Ընդհանուր երերսունվեց ծերերի մեջ կան հայեր, ռուսներ, հույն, ասորի, հրեաներ:
Երեք-չորս հարյուր հազար դրամ ամսական աջակցության դեպքում հնարավոր կլինի աշխատակիցներ պահել.
Տնօրինությունը և՛ հավաքարարություն է անում, և՛ լողացնում մեծերին, ընտանիքով են աշխատում: Ով գալիս է ծերանոց, հիացած է գնում: Անկողնային վեց հիվանդներ կան ծերանոցում՝ անգամ ինը կամ տասնչորս տարով անկողնային հիվանդներ, որոնց խնամքով դարձյալ տնօրինությունն է զբաղվում:
Արդեն տևական ժամանակ է՝ Գագիկ Ծառուկյանը չի օգնում, երկու տարի է՝ չի փոխանցում գումար: Պատճառը տնօրինությունը չգիտի, դիմել են Աբովյանի քաղաքապետին, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել։ Ծառուկյանը, սակայն, օգնել է գազամատակարարման հարցը լուծել և «բաքսի քաշել»:
«Ավելացված արժեքի հարկը գոնե չլինի»,- բողոքում է տնօրինությունը:
Ֆրիդոն Միքայելյանը ևս մի անգամ նշեց, որ, իհարկե, շնորհակալ են տարիներ շարունակ իրենց օգնելու համար, սակայն երկու տարի է՝ չի օգնում Գագիկ Ծառուկյանը:










































