Երուսաղեմում ոստիկանությունը կրակել է Իսրայելի քաղաքացու վրա, որը Երուսաղեմի ավերված տաճարի՝ հրեաների համար սրբազան համարվող Արևմտյան պատի (Լացի պատ) մոտ գոռացել է «Ալլահ աքբար», հաղորդում է BBC-ն:
Ոստիկանության ներկայացուցիչը հաղորդել է, որ անվտանգության աշխատակիցներն այդ մարդուն համարել են պաղեստինցի գրոհային: Այժմ պատահարի վայրը փակ է այցելուների համար:
Երուսաղեմը սրբազան քաղաք է համարվում հրեաների, քրիստոնյաների և մուսուլմանների համար: 1967 թ. Իսրայելի զորքերը գրավում են Երուսաղեմի հին մասը, ներառյալ՝ Արևմտյան պատը:







































