«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ իր ակումբը չի կարող ձեռք բերել «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսի իրավունքները, եթե թիմը չլքեն այլ ֆուտբոլիստներ:
«Շարունակում ենք բանակցել «Սանթոս»-ի հետ` Ռոբինյոյի տրանսֆերի շուրջ, սակայն դեռևս համաձայնության չենք եկել: Իսկ Տևեսն առայժմ կմնա «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ:
Մենք չենք փորձի ձեռք բերել նրա տրանսֆերը, եթե չկարողանանք վաճառել մեր թիմի որոշ ֆուտբոլիստների իրավունքներ: Այլ թիմեր կարող են հավակնել Տևեսի տրանսֆերի ձեռքբերմանը: Մենք դեռևս նման հնարավորություն չունենք»,- Գալիանիին մեջբերում է Football Italia-ն:









































