Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի իտալացի մասնագետ Էրնեստո Վալվերդեն: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Այսօր 49-ամյա մասնագետը պաշտոնապես կներկայացվի իր նոր պաշտոնում:
Վալվերդեի աշխատանքի վերջին վայրը մեկ այլ իսպանական ակումբ էր` «Վալենսիա»-ն, որն ավարտեց նախորդ մրցաշրջանը` զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:
Իսպանիայի առաջնության 2012/13 թվականների մրցաշրջանում «Ատլետիկ»-ը զբաղեցրել է 12-րդ տեղը` արգենտինացի մասնագետ Մարսելո Բիելսայի գլխավորությամբ:









































