Այս տարվա հունվար-մարտ ամիսներին համախառն ներքին արդյունքի իրական աճը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 4.4%։ Այդ մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
ՀՆԱ-ի ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 898.2 մլրդ դրամ։ Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն առաջին եռամսյակում կազմել է 299 761 դրամ կամ 613 դոլար։
Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը մանրամասնում է՝ հիմնական աճը գրանցվել է խաղատնային բիզնեսի ու հանքարդյունաբերության հաշվին:
Թունյանը նկատում է՝ իշխանության դիտանկյունից ներկայացված 4.4 տոկոս ՀՆԱ-ի աճը բավականին լավ ցուցանիշ է, սակայն իրականում Հայաստանին հարակավոր է կարճաժամկետ հատվածում նպաստել տնտեսական զարգացմանը:
Ներկայացված ցուցանիշները հասարակությանն առհասարակ չի հետաքրքրում, նկատում է Թունյանը, ընդգծելով՝ հասարակությունը փոփոխությունների մասին թվերով չի դատում:








































