Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Գերմանիայում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն, որը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո հետ է կանչվել Թուրքիա, Անկարայում հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանը «զգացական որոշում» է ընդունել.
«Մենք կշարունակենք Գերմանիայի հետ մեր բարեկամությունը: Նրանք ընդունեցին զգացմունքային որոշում: Սակայն մենք չենք առաջնորդվելու զգացմունքներով»:








































