Ճապոնիան Չինաստանին դիվանագիտական ուղիներով բողոք է հայտնել՝ կապված Արևելաչինական ծովում գազի հանքավայրերի շարունակվող մշակման հետ: Այդ մասին հայտնել է Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան, հայտնում է RIA Novosti-ն:
«Չնայած Չինաստանին մեր բազմաթիվ դիմումներին, Արևելաչինական ծովում շարունակվում է մշակումը միակողմանի հիմունքներով, դա ծայրահեղ ափսոսանք է առաջացնում: Մենք չինական կողմին բողոք ենք ուղարկել դիվանագիտական ուղիներով»,- մեջբերել է նրա խոսքը NHK հեռուստաալիքը:
Չինաստանը Արևելաչինական ծովում գազի հանքավայրերի 16 կայանքներում կատարում է հորատման աշխատանքներ, որտեղ երկու կողմերը վերջնական համաձայնության չեն եկել սահմանի հարցում:










































