Լիտվայում սկսել են լողափերը ազատել սատկած մայիսյան բզեզներից, որոնք տոննաներով կուտակվել են լողափերում՝ հաղորդում է Delfi.lt-ը:
Աշխատանքները, որոնք տարվում են Քլայփեդի լողափերին, ծրագրվում է ավարտել մինչև այս շաբաթվա վերջ: Այդ ժամանակահատվածում, ինչպես նշել է Քլայփեդի քաղաքապետ Լյուդվիկս Դուդան, հարկավոր է մաքրել մոտ 80 տոննա բզեզ:
Սատկած բզեզներին հեռացնելու համար օգտագործվում են տրակտորներ: Քլայփեդի լողափերի մաքրման համար հատկացվել է մոտ 4 հազար դոլար:
Ինչպես տեղեկացնում է 15min.lt-ը, միջատները սկսել էին լողափերին հավաքվել դեռ մայիսից: Աղտոտված լողափերից ու գարշահոտությունից դժգոհում էին հանգստացողները:
Բզեզների զանգվածային անկումը, ըստ Delfi.lt-ի վարկածի, բացատրվում է նրանով, որ քամին նրանց քշել էր ծով, ապա հետ շպրտել ափ:







































