Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Շտեֆան Լիխշտայները հերքել է Լոնդոնի «Չելսի»-ի հետ բանակցություններ վարելու մասին շրջանառվող լուրերը:
««Չելսի» տեղափոխությանս մասին շրջանառվող լուրերն անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում»,-32-ամյա շվեյցարացու խոսքերը մեջբերում է Blick-ը:
Հիշեցնենք, որ լուրեր են շրջանառվում Շտեֆանի` 12 մլն եվրոյի դիմաց «Սթեմֆորդ Բրիջ» տեղափոխության մասին: Թուրինյան ակումբի հետ Լիխշտայների գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:









































