Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն մամուլի ասուլիս է անցկացրել` նվիրված 2018 թվականի աշխարհի առաջնության համար ֆուտբոլային մարզադաշտերի նախագծման աշխատանքների ավարտին:
«ՖԻՖԱ-ն 700 մլն դոլար է հատկացրել: Նիժնի Նովգորոդի, Ռոստովի, Սամարայի և Կալինինգրադի մարզադաշտերի նախգծերն արդեն հաստատման են ներկայացված:
Ինչ վերաբերում է Եկատերինբուրգի մարզադաշտին, ապա շինարարարությունը պետք էր ավարտել` պահպանելով ՖԻՖԱ-ի ստանդարտները: Խնդրի լուծումը գտնվել է»,- նշել է նախարարը:








































