Հունաստանում և Չեխիայում ավելի քան 20 մարդ է ձերբակալվել, ովքեր կասկածվում են Եվրոպայում հայտնվել փորձող ներգաղթյալների համար կեղծ փաստաթղթեր ու վիզաներ պատրաստելու մեջ։ Քրեական ցանցի կենտրոնը եղել է Աթենքը՝ հայտնում է BBC-ն։
Եվրոպոլի տվյալներով՝ վիզաներն ու անձնագրերը վաճառվել են 3500 դոլարով և տարածվել ԵՄ-ի, Աֆրիկայի,Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներով։
Հունական ոստիկանության տվյալներով՝ հանցավոր խմբավորումները նաև ներգրավված են եղել սահմանով մարդկանց անօրինական տեղափոխություններ կազմակերպելու գործում։
Խմբավորումներից մեկը վերահսկվել է ծագումով սուդանցիների, մյուսը՝ բանգլադեշցիների կողմից։
Հունական ոստիկանության հաղորդմամբ՝ սուդանցիների կողմից ղեկավարվող խումբն ամեն ամիս օգնել է առնվազն 15 փախստականի հասնելու Եվրոպա՝ դրա համար յուրաքանչյուրից պահանջելով 6000 դոլար։









































