Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրած առաջին մամլո ասուլիսի ժամանակ թիմի նորանաշնակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարտահայտվի գերմաներեն:
Մամլո ասուլիսը կկայանա հունիսի 24-ին: Այն մասին, որ իսպանացի մասնագետը խոսելու է գերմաներեն, հայտնել է մյունխենյան ակումբի ներկայացուցիչ Պետեր Ռեները:
«Հունիսի 24-ին կայանալիք մամլո ասուլիսի ժամանակ Գվարդիոլան կխոսի գերմաներեն: Բացի այդ` նա կպատասխանի լրագրողների հարցերին իսպաներեն, անգլերեն և իտալերեն»,- հայտարարել է Ռեները:









































