Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին և ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Կնուտ Վոլեբեկը քննարկել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր՝ հաղորդում է Trend գործակալությունը:
Հանդիպումը տեղի է ունեցել Թբիլիսիում վարչապետի նստավայրում: Իվանիշվիլին և Վոլեբեկն առանձնակի ուշադրություն են դարձրել Վրաստանում հակամարտության գոտիներում ստեղծված իրավիճակին, փախստականների վիճակին:
Վարչապետը հայտարարել է հակամարտության գոտում ձևավորված մարդասիրական ծանր իրավիճակի և ԵԱՀԿ մոնիթորինգ անցկացնելու անհրաժեշտության մասին:







































