Thursday, 18 06 2026
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Սևան-Երևան մայրուղին զինավարժությունների երթուղի

2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձել էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լիովին բացահայտել տղայի մահվան հանգամանքները: Ինչպես հայտնի է Սևան-Երևան մայրուղու վրա այդ փորձը կոպտորեն կանխվեց ուժային կառույցների կողմից:

Քանի որ քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիային խոչընդոտելը և առավել ևս դրանում զինված ուժերի ներգրավումը հակասահմանադրական է, 2013 թ. մայիսի 29-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հարցում է հղել ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ով կամ ովքեր էին զինված ուժերի ստորաբաժանումներին հրամայել իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխվել:

2013 թ. հունիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացվել է պատասխան, ըստ որի «18.05.13թ. Երևան-Սևան մայրուղում կազմակերպված բողոքի ակցիային խոչընդո¬տելու կամ կանխելու հրաման պաշտպանության նախարարության ռազմական ոստի-կանության ստորաբաժանումներին չի տրվել, առավել ևս այդպիսի մտադրություն չի էլ եղել:

ՀՀ ՊՆ Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկություն ստանալով, որ Երևան-Սևան մայրուղում մարդկային մեծ կուտակումներ կան, որը էական դժվարություններ կարող էր առաջացնել ինչպես զինվորական ավտոշարասյունների ռազմավարական տեղաշարժերին, այնպես էլ ՊՆ ռազմական ոստիկանության աշխա¬տակիցների կողմից օպերատիվ հրատապ միջոցառումների իրականացմանը, այդ իսկ պատճառով ՊՆ ռազմական ոստիկանության բաժնի համապատասխան աշխատա¬կիցները մեկնել են այնտեղ և ընդամենը փորձել են պարզաբանել»:

Փաստորեն ստացվում է, որ Երևան-Սևան մայրուղով տեղաշարժվող քաղաքացիները տեսականորեն կարող էին խոչընդոտել զինվորական ավտոշարասյուների ռազմավարական տեղաշարժին (ի դեպ նմանատիպ ռազմավարական տեղաշարժ կամ դրա անհրաժեշտություն կարծես թե նշված ժամանակահատվածում այդ տարածքում չի նկատվել), այդ պատճառով թույլատրելի է համարվել մեծաքանակ ամբողջական ստորաբաժանումների տեղափոխությունը տվյալ տարածք՝ ուղղակի «պարզաբանման համար»: Իսկ այն, որ նշված «պարզաբանումը» զուգորդվում է Լյուքս Ստեփանյանի հարազատների նկատմամբ բռնության կիրառմամբ, թերևս պաշտպանական գերատեսչության կողմից համարվում է երկրորդական կամ հանդիսանում է «պարզաբանման» ընդունված ռազմավարական միջոց:

Թերևս ավելի ընդունելի կլիներ, եթե ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այս անօրինական հրամանը բացատրեր Լյուքս Ստեփանյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով զինվորական ստորաբաժանումների տեղափոխման անհրաժեշտությամբ, նաև նշեր, որ ՊՆ նախաձեռնությամբ նմանատիպ ուշադրության կարժանան զինվորական ծառայության ընթացքում մահացած բոլոր զինծառայողները և նրանց ընտանիքները՝ անկախ մահվան պատճառներից և ընտանիքի գործողություններից: Փոխարենը գերատեսչությունը կրկին արդարացնում է զինված ուժերի ապօրինի կիրառումը սեփական քաղաքացիների դեմ և որպես հիմնավորում ներկայացնում առնվազն անտրամաբանական պատճառաբանություններ:

Պատասխանից թերևս պետք է ենթադրել, որ Գեղարքունիքի և Տավուշի մարզի քաղաքացիները մինչ Սևան-Երևան մայրուղով խմբակային երթևեկության մեկնելը, նախապես պետք է ՀՀ ՊՆ-ից տեղեկություն ձեռք բերեն հնարավոր զինվորական տեղաշարժերի մասին, հակառակ դեպքում՝ կարող են ենթարկվել ռազմական ոստիկանության և զինվորական ստորաբաժանումների կողմից անակնկալ շրջափակման:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում