Ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն հայտարարել է, որ իր համար բարդ չէ աշխատել խորհրդարանում, և պատգամավորներին անվանել է «ծույլ դպրոցականեր»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Այնպիսի զգացողություն ունեմ, գուցե ես հեռուստացույցով տեսել եմ նրանց, և, որ ես այստեղ նստել ու աշխատել եմ վաղուց։ Այստեղ ես բոլորովին չեմ վախենում, բարդ չէ: Ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է նա:
Ըստ Սավչենկոյի՝ պատգամավորները նման են «ծույլ դպրոցակաների», որոնք չեն ուզում աշխատել:
«Այնպիսի տպավորություն է, որ պատգամավորները դպրոցականների նման են, որոնք ծուլանում են: Նրանք պարզապես ալարում են աշխատել»,- ասել է Սավչենկոն:







































