Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայից պահանջել է վերջ դնել «բեսպրեդելին» Իրաքում:
«Մենք պահանջում ենք ու շարունակելու ենք պահանջել, որ Թուրքիան դադարեցնի «բեսպրեդելը» Իրաքում»,- ասել է նա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական անվտանգության ուժերը Իրաքում ու Սիրիայում «ոչնչացրել» է ԴԱԻՇ-ի 3000 զինյալ՝ ընդգծելով, որ որևէ երկիր ԴԱԻՇ-ի դեմ չի պայքարում այնքան, որքան Թուրքիան: Էրդողանը «ստոր» էր որակել այն երկրներին, որոնք հայտարարում են Թուրքիայի կողմից ԴԱԻՇ-ին աջակցելու մասին:









































