Լատվիայի նախկին նախագահ Գունտիս Ուլմանիսը պաշտոնապես խոստովանել է, որ ունի 7 տարեկան ապօրինի դուստր:
73-ամյա Ուլմանիսը արտամուսնական կապից դստեր գոյության մասին իմացել է, երբ այցելել է Ռիգայի մանկապարտեզներից մեկի ավարտական հանդեսին:
«Մանկապարտեզում աղջկաս ավարտական հանդեսը իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր: Եվ այդ օրը ինձ համար միևնույն էր՝ ինչ կմտածեն մարդիկ: Ամենակարևորը, ես իմ երեխայի հետ էի»,-ասել է նախկին նախագահը:
Աղջկա մայրը ոսկերչական խանութի 29-ամյա տիրուհին է՝ Դինիա Լորան:







































