Sunday, 21 06 2026
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ

Նժդեհի արձանի կանգնեցումից հետո Մոսկվան ստիպված կլինի փոխել տոնը Երևանի հետ հարաբերություններում. ռուս փորձագետ

Պատմական գիտությունների թեկնածու, ռուս քաղաքական վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը vestikavkaza.ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ իշխանությունների կողմից Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստը։

«Այդ երկու կերպարները (Նժդեհն ու Դրոն) ակտիվորեն մասնակցել են հայկական զորագնդերի ստեղծմանը՝ սկզբում գտնվելով Վերմախտի կազմում, իսկ հետո՝ 1944-ին, փոխադրվելով SS-ի զորքերի բանակային մասերի կազմ, որոնք արգելվել են միջազգային Նյուրնբերգյան տրիբունալի որոշմամբ և հռչակվել հանցավոր զինվորական կազմակերպություններ։ Բոլոր անձինք, ովքեր առնչություն են ունեցել նման կառույցների հետ, ավտոմատ կերպով համարվում են ռազմական հանցագործներ, որոնք գտնվում են օրենքից դուրս՝ առանց վաղեմության ժամկետի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Նժդեհի հուշարձանի բացումը վկայում է «Հայաստանում ֆաշիզմի վերականգնման մասին, ինչն անընդունելի է ժամանակակից միջազգային իրավունքի տեսանկյունից»։

«Այդ քայլը ներառում է ոչ միայն ներքին, այլև արտաքին դրդապատճառ, որը ցույց է տալիս, որ Քոչարյան-Սարգսյան ղարաբաղյան կլանի քաղաքական ռեժիմը պատրաստ է միջազգային իրադրության ցանկացած սրման՝ երկրում գործերի առկա վիճակի աջակցման համար հայկական հասարակության մոբիլիզացման համար։ Ըստ էության, մենք կարող ենք խոսել այն մասին, որ Հայաստանը վերցրել է որոշակի տեսակի ինքնամեկուսացման կուրս, և իշխանության պահպանման համար ներկայիս նախագահն ու նրա շրջապատն ավելի ու ավելի են նմանվում Հյուսիսային Կորեայի քաղաքական ռեժիմին»,- ասել է նա։

Պաշտոնական Երևանի նման քաղաքականությունը Ռուսաստանին դնում է բարդ իրավիճակում։

«Կարծում եմ, որ այդ քայլը չի նպաստի հայ-ռուսական հարաբերությունների հետագա կայուն վիճակին, և Ռուսաստանը ստիպված կլինի փոխել տոնը Երևանի հետ հարաբերություններում։ Պետք է առնվազն բողոքի նոտա արտահայտվի և հստակ պահանջ՝ ամենակարճ ժամկետներում այդ հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ։ Միանգամայն հնարավոր է, որ որպես ֆաշիզմը հաղթահարած երկիր՝ Ռուսաստանը փոխի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների ձևաչափը, իջեցնի դրանց մակարդակը կամ Երևանին հանի դաշնակիցների կազմից»,- կարծում է փորձագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում