Բրազիլիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Բրազիլիա-Մեքսիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք` հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով, իսկ Նեյմարը 9-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը: Բրազիլիայի և Ճապոնիայի հավաքականների հանդիպման լավագույն խաղացող նույնպես Նեյմարն էր ճանաչվել:
Հավելենք, որ հունիսի 22-ին Բրազիլիայի ազգային թիմը մրցակցելու է Իտալիայի ընտրանու դեմ:









































