Saturday, 27 04 2024
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը
Արարատ Միրզոյանը Նիդեռլանդների իր գործընկերոջը շնորհավորել է Ազգային տոնի կապակցությամբ
Բողոքի ցույց անող տարբեր ուժեր ուղղորդվում են մեկ կենտրոնից
17:09
Իրանը համարում է, որ պատժամիջոցները երկրի պաշտպանունակության ամրապնդումը շարունակելու հնարավորություն են
Շոլցի պատասխանը. հայ-ադրբեջանական բանակցային դինամիկան կպահպանվի՞
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում հավաքներին երեխաների մասնակցության այնպիսի ձևաչափի կիրառումը, որը չի բխում երեխայի լավագույն շահից
ՊՆ-ն հորդորում է
Նոր կյանք Ծիծեռնակաբերդում խոնարհված ծաղիկներին. մեկնարկել է ավանդական «Ծաղկահավաք»-ը
«Վնուկովո» օդանավակայանում պայթյունի սպառնալիքի պատճառով վարչական շենքի հարկերից մեկը տարհանվել է
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. վարչապետ
Խաղաղության օրակարգը արտագաղթը կանխելու մասին է. վարչապետ
Ինչպես է Շոլցը Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցեր՝ անտեսելով ԼՂ-ում ցեղասպանության հանգամանքը
Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում

Այսօր հնարավոր չէ ինչ-որ ճեղքում ԼՂ կարգավորման մեջ, ճեղքումները չեն լինում հանդիպումից հանդիպում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գլխավոր խնդիրը, Մարկեդոնովի խոսքերով, բանակցված փաստաթղթում ամրագրված երկու տարրերի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և այսպես կոչված՝ շրջակա տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցերի լուծումն է: Թվում է, թե խնդիրը շատ պարզ է, բայց իրականում լուծումը հնարավոր չի լինի, քանի դեռ չկա փոխվստահության մթնոլորտ կողմերի միջև, հստակեցված չեն գործողությունների ժամանակագրական կարգը, ընթացակարգն ու մեխանիզմները: Իսկ ապրիլյան պատերազմից հետո հայ և ադրբեջանական հասարակություններն ավելի ռադիկալ են տրամադրված և պատրաստ չեն գնալ փոխզիջումների:

«Պատրանք է այն կարծիքը, թե այս երկու գործիչները՝ Սարգսյանը և Ալիևը, վատն են, և եթե նրանց փոխենք, ամեն ինչ լավ կլինի: Հարցն այն չէ, որ երկու նախագահները վատն են, այլ այն, որ իրենք հասարակությունները չեն ցանկանում զիջումների գնալ»,- ասաց Մարկեդոնովը:

– Պարոն Մարկեդոնով, հայկական մամուլում և փորձագիտական շրջանակներում ձևավորվել է որոշակի կարծիք, որ նավթի համաշխարհային գների հետևանքով Ադրբեջանում սկսված տնտեսական ճգնաժամը կազդի Բաքվի ագրեսիվ քաղաքականության վրա և թույլ չի տա նույն տեմպով շարունակել սպառազինությունների մրցավազքը: Որքանո՞վ է այս տեսակետը համապատասխանում իրականությանը:

– Ես համաձայն եմ, որ Ադրբեջանում նախորդ տարի առաջացան առաջին դժվարությունները, որոնք չկային նախկինում, և այդ երկրի կայունությունը, որը դարձել էր բրենդ և լայնորեն գովազդվում էր, այժմ հարցականի տակ է դեվալվացիայի, նավթի գների անկման և այլ պատճառներով: Ես չեմ կարող ասել, որ դա կհանգեցնի Ադրբեջանի ամբողջ քաղաքականության վերանայմանը, որովհետև այդ քաղաքականության հիմքում ազգային ինքնության, ազգային շինարարության հարցն է: Եվ այդ հանրապետության քաղաքական դասը պատկերացնում է Ադրբեջանը՝ այդ թվում Ղարաբաղը իր կազմի մեջ ընդգրկված: Չեմ կարծում, թե էական նշանակություն ունի այն, թե որքան փող է անհրաժեշտ դրա համար՝ շատ, թե քիչ: Միշտ էլ կարելի ասել՝ լավ, նավթի գներն ընկել են, Ադրբեջանի տնտեսությունը բարդ վիճակում է, բայց չէ՞ որ Հայաստանի տնտեսությունն էլ փայլուն վիճակում չէ: Հետևաբար կարծում եմ, որ ֆինանսական բաղադրիչն այստեղ գլխավորը չէ: Գլխավոր հարցը քաղաքականն է: Այն եղել և մնում է գլխավորը վերջին 25 տարիներին:

– Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում իրադարձությունների հետագա զարգացումը Լեռնային Ղարաբաղի շուրջ քառօրյա պատերազմից և Վիեննայի հանդիպումից հետո:

Ես մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, թե ինչ հարցեր են քննարկվում բանակցությունների ժամանակ: Խոսքը խնդիների երկու բլոկի մասին է՝ Ղարաբաղի կարգավիճակի որոշման և 7 շրջանների հարցը, որոնք օկուպացված են կամ վերահսկվում են հայկական զինված ուժերի կողմից: Ես գիտեմ, որ «օկուպացիա» բառը բացասաբար է ընկալվում, բայց «occupy» նշանակում է զբաղեցնել, վերահսկել: Այսպիսով, երկրորդ խնդիրն այս շրջանների հարցն է: Դրանք չեն եղել ԼՂԻՄ-ի մաս և կարգավիճակի հարցի մեջ չեն մտնում: Ահա երկու հիմնական տարրերը:

Թվում է, թե շատ հեշտ է լուծել այս հարցը, բայց խնդիրն այն է, թե ո՞վ առաջին քայլը կանի, խնդիրը գործողությունների հետևողականությունն է, ժամանակագրական կարգը, ընթացակարգը, մեխանիզմները: Շատ դժվար է հասնել այս խնդիրների լուծմանը այն պայմաններում, երբ չկա փոխվստահություն հակամարտող կողմերի միջև, ընդդիմությունները երկու երկրներում բավական կոշտ դիրքորոշում ունեն, ավելին՝ հասարակությունները երկու երկրներում ավելի արմատական են, քան իշխանությունները: Պատրանք է այն կարծիքը, թե այս երկու գործիչները՝ Սարգսյանը և Ալիևը վատն են, և եթե նրանց փոխենք, ամեն ինչ լավ կլինի: Սա միֆ է: Այսօր («Կովկաս 2015» միջազգային գիտաժողովի ընթացքում,- Ա.Ս.) հիշատակվեց ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի մասին, որը Ադրբեջանի իշխանությունների բարեկամը չէ, բայց բանտից դուրս գալուց հետո նրա գրած առաջին հոդվածում կար թեզիս Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղում վերականգնելու մասին:

Մեկ այլ օրինակ բերենք Հայաստանից. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ գործող նախագահի անձնական թշնամին, միավորեց ընդդիմությունը իշխանության հետ, երբ առաջացավ Ղարաբաղը կորցնելու սպառնալիք: Այսինքն, հարցն այն չէ, որ երկու նախագահները վատն են, այլ այն, որ իրենք հասարակությունները չեն ցանկանում զիջումների գնալ: Այս պայմաններում, իհարկե, պահպանվում է էսկալացիայի վտանգը և հավասարակշռումը ինչ-որ բանակցային գործընթացների և հրադադարի հնարավոր խախտումների միջև:

– Բայց վերջին զարգացումներն էլ ավելի ակնհայտ դարձրեցին այն, որ հիմնախնդրի փուլային կարգավորման տարբերակը բացասաբար է ընդունվում Հայաստանում: Չե՞ք կարծում, որ ընդհանրապես փոխվել է հակամարտության կարգավորման տրամաբանությունը:

Գիտեք, պարզ է, որ հասարակական կարծիքն այժմ ավելի արմատական կամ ծայրահեղական է դարձել, հասկանալի է, որ հանրությունն այժմ ավելի քիչ է պատրաստ փոխզիջումների, իսկ եթե նորից վերսկսվի հակամարտությունը, այդ պատրաստակամությունն ավելի կնվազի: Սա շատ պարզ բան է, որովհետև հակամարտության պայմաններում տեղի է ունենում համախմբում հասարակության ներսում. եթե կա արտաքին թշնամի, դուք մոռանում եք ներքին խնդիրների մասին: Մենք սա տեսնում ենք թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում:

– Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է առաջընթացի հասնել կարգավորման մեջ նախագահների հաջորդ հանդիպմանը: Երկրորդ հարցը՝ ինչո՞վ եք բացատրում ամերիկացիների ակտիվությունը գործընթացում, նկատի ունեմ մասնավորապես զգալի ներդրումը նախագահների հանդիպման կազմակերպման գործում, փոխնախագահ Բայդենի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ:

– Ես չէի ասի, թե այսօր հնարավոր է ինչ-որ ճեղքում կարգավորման մեջ: Ճեղքումները չեն լինում հանդիպումից հանդիպում: Ճեղքումը քաղաքական միտում է, անհրաժեշտ է, որ կողմերը հետաքրքրություն ցուցաբերեն այդ առաջընթացի նկատմամբ: Երբ կողմերը ցուցաբերեն այդ հետաքրքրությունը, և դա սնուցվի քաղաքական գաղափարական ռեսուրսներով, հասարակական աջակցությամբ, այդ ժամանակ կարող ենք խոսել առաջընթացի մասին: Իսկ հիմա ես չեմ տեսնում նման միտում:

Ինչ վերաբերում է ամերիկացիներին, նրանք միշտ էլ որոշակի ակտիվություն են ցուցաբերել ղարաբաղյան գործընթացում: Այդ ակտիվությունն այսօր չի սկսվել: 2001 թվականին եղել է Քի Ուեսթի հանդիպումը ամերիկացիների միջնորդությամբ, արդեն 15 տարի է անցել այդ հանդիպումից, և այլն: Ես չէի ասի, որ սա նորություն է:

Որպես դրական նկատառում՝ պիտի ասեմ, որ ամերիկացիների և ռուսների ջանքերը այս խնդրի կարգավորման մեջ շատ չեն տարբերվում, դրանք համաձայնեցվում են, և այստեղ խիստ առճակատում չկա:

– Որոշ փորձագետներ կարծում են, թե քանի որ Օբամայի վարչակազմն այլևս ազատ է նախագահական ընտրություններից, նա կարող է օգտագործել իր կառավարման մնացյալ ժամկետը ԼՂ հիմնախնդրի լուծումն առաջ տանելու, պատմության մեջ մտնելու համար:

– Օբաման կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ամեն ինչ կախված է Օբամայից: Կուբայի հետ հարաբերությունների հարցն ամբողջովին կախված էր Օբամայից. Օբաման ասաց, Օբաման արեց: Բայց Օբաման ո՛չ ադրբեջանցի է, ո՛չ էլ հայ: Նա չի կարող լուծել խնդիրը հայերի ու ադրբեջանցիների փոխարեն: Օբաման կարող է դա անել Իրանի և Կուբայի պարագայում, որտեղ գործում է որպես Միացյալ Նահանգների նախագահ: Նա կարող է, օրինակ՝ խթանել Հայաստանին և Ադրբեջանին ինչ-որ բանակցությունների, ճնշում գործադրել նախագահների վրա՝ «տղաներ, եկեք հանդիպենք»։

– Բայց Դուք տեսնում եք այդպիսի ցանկություն:

– Անշուշտ, ցանկություն կա, ցանկություն գործընթացը պահելու վերահսկողության տակ և այլն: Բայց նա չի կարող վաղը դառնալ Սարգսյան և Ալիև ու հաշտեցնել երկու ժողովուրդների, որոնց հակամարտությունն ու թշնամանքը խորը արմատներ ունի ու երկար պատմություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում