Վրաստանի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրի հիմնական մասը արդեն համաձայնեցված է, մնացել են միայն մանրուքներ: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:
Նախարարը հայտարարել է, որ համաձայնագրի վերջին մանրամասները կհամաձայնեցվեն տեսակոնֆերանսի ժամանակ:
«Վստահ եմ, որ Եվրամիության երկրները ժամանակին կավարտեն այս գործընթացը, և նոյեմբերի 27-28-ին, երբ Վիլնյուսում տեղի ունենա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, կստորագրվի նաև այդ տեքստը»,- ասել է Փանջիկիձեն:








































