Բրիտանական Bentley ավտոարտադրողը ներկայացրել է Continental GT Speed նոր շարքը: Շնորհանդեսը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ հայտնում է lenta.ru-ն:
Դրանում տեղ են գրավել 4 նորացված տարբերակներ՝ GT Speed, GT Speed Convertible, GT Speed Black Edition և GT Speed Convertible Black Edition:
Այդ շարքի ավտոմեքենաները կարող են զարգացնել մինչև 331 կմ/ժամ արագություն: Նոր GT Speed-ը հագեցած է W12 շարժիչով, որը զարգացնում է մինչև 642 ձիաուժ հզորություն: Մինչև 100 կմ/ժամ արագություն զարգացնելու համար նրան անհրաժեշտ է 4 վայրկյանից քիչ ավելի:















































