Բրիտանական արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեթրինի երեխայի սեռը մինչ օրս անհայտ է նույնիսկ ապագա ծնողների համար: Այդ մասին հաղորդել է BBC-ն՝ հղում կատարելով ամուսնական զույգին:
Ինչպես նշվում է այսօր տարածված հաղորդագրության մեջ, ապագա միապետը լույս աշխարհ կգա Լոնդոնի Սուրբ Մարիայի հիվանդանոցում: Հենց այնտեղ է արքայադուստր Դիանան ունեցել Ուիլյամին և Հարիին:
Դրա հետ մեկտեղ BBC-ին արդեն հաջողվել է բժիշկներից պարզել, որ Քեյթը և Ուիլյամը մտադիր չեն մինչև երեխայի ծնունդը նրա սեռը իմանալ:
«Արքայազնը և դքսուհին ցանկանում են, որ դա իրենց համար անակնկալ լինի»,- հաղորդել է ռադիոկայանը:







































