Բորիս Գրեբենշչիկովի երկրպագուհիներն «Ակվարիում» խմբի համերգի ժամանակ պարել են սիրելի երաժշտի հետ:
«Ակվարիում» խմբի այս սեզոնի վերջին՝ 2 ժամ տևած համերգն ավարտվել է բեմի վրա համընդհանուր պարով, որին մասնակցել են ոչ միայն երաժիշտները, այլև երկրպագուհիները:
Չնայած որ Գրեբենշչիկովը մեկ անգամ չէ, որ հայտարարել է համերգային գործունեությունը դադարեցնելու մասին, «Ակվարիումը» ժամանակ առ ժամանակ համերգներ է տալիս, որին երկրպագուհիների մեծ հոսք է նկատվում: Պատճառը վերջին համերգի վախն է, որ նրանք այլևս չկարողանան լսել սիրելի երաժշտին: Այսպես է ստացվել նաև այս անգամ:
Կատարումներից մեկի ժամանակ աղջիկներից մեկը հանել է բլուզը, և շղթայական ռեակցիայով հանվել են գրեթե բոլոր երկրպագուհիները:
Գրեբենշչիկովն արձագանքել է իր երկրպագուհիներին, իսկ համերգից հետո հայտնվել նրանց գրկում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ համերգը տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Մոսկվայի Известия-Hall դահլիճում:








































