Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրշերասկին ներողություն է խնդրել՝ մեդիամագնատ Դելյան Պեևսկուն ազգային անվտանգության պետական գործակալության ղեկավար նշանակելու համար: Այս մասին հաղորդում է BBC News-ը:
Կառավարության ղեկավարը, ով հենց ինքն է առաջարկել մեդիամագնատի թեկնածությունը, իր որոշումը սխալ է համարել: Չորեքշաբթի օրը՝ հունիսի 19-ին, Բուլղարիայի խորհրդարանը միաձայն քվեարկել է Պեևսկուն պաշտոնից հեռացնելու օգտին:
Պեևսկու պաշտոնանկությամբ իշխանությունները հույս ունեն դադարեցնել բազմահազարանոց բողոքի ակցիաները:
Քննդատների կարծիքով, Պեևսկին հատուկ ծառայություններում աշխատանքի փորձ չունի, իսկ այդ պաշտոնում նա միայն կպաշտպանի իր մորը պատկանող խոշոր մեդիահոլդինգի շահերը: