Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ստացել է ազատ գործակալի կարգավիճակ, չի տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
The Times-ի փոխանցմամբ՝ մանկունիական ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված չէ 34-ամյա հարձակվողի ծառայություններով։
Մոուրինյոյի ուշադրության կենտրոնում են հարձակվողներ Պիեր-Էմերիկ Օբամեյանգն («Բորուսիա Դորտմունդ«) ու Մաուրո Իկարդին («Ինտեր»):









































