Իրանը այս տարի ուխտագնացներ չի ուղարկի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայում հաջ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն՝ հղում անելով Press TV-ին:
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Իրանի իշխանությունները Սաուդյան Արաբիային մեղադրում են այն բանում, որ Էր-Ռիադը «խոչընդոտում է» հաջի իրականացմանը: «Իրանը ուխտագնացներ չի ուղարկի Սաուդյան Արաբիա այդ երկրի կողմից խոչընդոտների ստեղծման պատճառով»,- տեղեկացնում է հեռուստաալիքը:
«Բանակցությունների երկու ռաունդները հաջողությամբ չեն պսակվել Սաուդյան Արաբիայի կողմից խոչընդոտների պատճառով: Ցավոք, իրանցի ուխտագնացները չեն կարող հաջ իրականացնել»,- ասել է Իրանի մշակույթի նախարար Ալի Ջանաթին: