Ֆրասիական ՊՍԺ-ում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա մարզչական փոփոխություն: Կարլո Անչելոտին մոտ է Մադրիդի «Ռեալ»-ի հետ պայմանագիր ստորագրելուն:
ՊՍԺ-ի ղեկավարները բանակցում են իտալացի 67-ամյա մասնագետ Ֆաբիո Կապելոյի հետ: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը պատրաստ է Կապելոյին վճարել 8 մլն եվրո տարեկան աշխատավարձ:
Այսպիսով՝ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը կարող է փոխարինել Անչելոտիին:










































