Saturday, 20 06 2026
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Առաջին անգամ կանցկացվի «Դարձիր դոնոր, նվիրիր արյուն» խորագրով համերգ. DJ Վակցինա

Ողջ աշխարհում արյան դոնորությունը համարվում է բարեգործություն: Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանի խոսքով` մեր երկրում արյան կարիք միշտ կա: Նա այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ հիվանդանոցներում օրական տարբեր վիրահատություններ են կատարվում, և ամեն րոպե կարող է զգացվել արյան կարիք:

Նա նշեց, որ մեզանում ամենաքիչ հանդիպող արյան կարգը չորրորդ բացասականն ու երրորդ բացասականն է:

Հայաստանում այժմ կա 14 հազար դոնոր՝ բնակչության 4-5 տոկոսը, սակայն ելնելով ազգաբնակչության քանակից՝ այդ թիվը պետք է լիներ 60 հազար. «Մեր արյան ցուցանիշները բարվոք են, առողջ դոնորներ ունենք, սակայն անհրաժեշտ է քարոզել, որպեսզի դրանց թիվն ավելանա: Ուսանողների մեջ տասից հինգ-վեցին կարողանում ենք դարձնել դոնոր, մեծահասակների շրջանում` չորս կամ հինգ մարդու»:

Ասուլիսի մյուս բանախոս, The Laboraory ընկերության նախագահ DJ Վակցինան էլ նշեց, որ իրենք հիմնականում արյունատվության ակցիաներ են կազմակերպել՝ «Դարձիր դոնոր, նվիրիր արյուն» խորագրով: Վաղը ևս Հյուսիսային պողոտայում սպասվում է համերգ, որին կմասնակցեն հայկական շոու-բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչները. «Վաղվա միջոցառումը շատ մեծ քայլ է, իրականում նման բան չի եղել, սա առաջին անգամ է, բայց շարունակական կլինի: Մեր հիմնական նպատակն այն է, որ երիտասարդներին տեղեկացնենք, թե ինչ է դոնորությունը, և նրանք, ովքեր ցանկություն կունենան, կանդամագրվեն մեզ մոտ` դոնորության համար»:

Նշենք, որ մեզանում արյան դոնոր կարող է դառնալ 18 տարին լրացած յուրաքանչյուր մարդ, ով վեց ամիս ապրել է Հայաստանում` անկախ սեռից, մաշկի գույնից, սոցիալական պատկանելությունից, կրոնից: Տղամարդկանցից կարելի է տարեկան արյուն վերցնել 4, իսկ կանանցից` 5 անգամ` 450 մլ:

Գոյություն ունեն արյան դոնորության մշտական և ժամանակավոր բացառություններ: Ժամանակավոր բացառված է արյուն վերցնել հղիության, մաշկի և լորձաթաղանթի հետ կատարված միջամտության, ականջի բլթակի ծակելու, ասեղնաբուժության, ջերմության բարձրացման, դեղորայքների ընդունման դեպքերում: Մշտապես հակացուցվում են սրտանոթային, հոգեկան, ուռուցքային հիվանդությունների, սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի և այլ դեպքերում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում